2026-ից հետո պատերազմը լինելու է առավել կարճ, բայց՝ առավել կապիտուլյացիոն ՀՀ-ի համար:
Գնացել է ՌԴ-ին համոզի, որ դաշնակիցներ են, ի դեպ, այնտեղ էլ ձև են տալիս, թե հավատում են:
«Պապ թագավորի» սիմվոլիզմով ապրող-ներկայացողը, որպես պատմական օրինաչափություն, երկիրը տանելու է կործանման, բաժանման, իսկ իր՝ սեփական ինտուիտիվ բիհեյվորիզմը Չաուշեսկուն է՝ ցիլոն վկա. շարունակությանը ծանոթ ենք:
Մեծ ռեսուրս ունենալը դեռ քաղաքական և ասֆալտի վրա աջակիցներ ունենալն ու ընտրության ժամանակ նրանցից ձայն ստանալը չէ ներկա ՀՀ-ում:
Քաղաքական պլանավորումը մասնագիտություն է, ոչ թե ինտուիտիվ ընկալում, վերադաս միավորին հաճոյանալու վիճակ և այլն:
Չի կարելի ՀՀ-ն փրկելու հնարավորությունը ձախողել կոնյուկտուրային ու ոչ պրոֆեսիոնալ վարքաբանությամբ, վերադասին հաճոյանալու վիճակներով:
Սխալների արձանագրմամբ են առավել արդյունավետ դառնում:
Թեմաների մեջ եփված փորձառուները լավ գիտեն՝ ինչ եմ ասում:
Դժվար է փափուկ գրելը:
Ալեն Ղևոնդյան